National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.09.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Թուրքմենստանի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 23-ին ընդունել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգյուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ թուրքմեն ժողովուրդների բարեկամությունը՝ նշելով, որ երկու երկրների բազմակողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ փոխշահավետ: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել առավել սերտացնել երկու խորհրդարանների՝ հատկապես բարեկամական խմբերի միջեւ գործակցությունն ու փոխայցերը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին եւ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման համար: Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ Հայաստանը հիմնախնդրի կարգավորումն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը չի կարելի ասել հարեւան Ադրբեջանի մասին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը կողմ է սահմանների բացմանը՝ առանց նախապայմանների: «21-րդ դարը սահմանների բացման դար է, բացման՝ առանց նախապայմանների. նախապայմանները չեն խոսում ժողովրդավարության մասին», -ասել է ԱԺ փոխնախագահը:

Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգյուլ Բայրամովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նշել է երկու երկրների փոխշահավետ համագործակցության մասին եւ նկատել, որ մեծ ներուժ կա հարաբերություններն ընդլայնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Թուրքմենստանն ուսումնասիրում է տարբեր ոլորտներում Հայաստանի փորձը եւ կիրառում: Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով՝ տիկին Բայրամովան նշել է խնդրի վերաբերյալ Թուրքմենստանի չեզոք դիրքորոշումը եւ հույս հայտնել, որ ԼՂ հիմնախնդիրը կլուծվի խաղաղ, բանակցային գործընթացի միջոցով:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու եղբայրական երկրների հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ առեւտրատնտեսական, մշակութային, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am